▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե արդեն ստորագրել է, ո՞րն է ակցիայի նպատակը»․ լրագրողը՝ Բագրատ Սրբազանին

***

Նախագահականի դիմաց իրականացվող «Սրբազան պայքար»-ի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հարց հնչեց Բագրատ Սրբազանին, թե «եթե արդեն ստորագրել է, ո՞րն է ակցիայի նպատակը», ինչին Սրբազանը պատասխանեց․ «Մեր գործողությունները ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք իրազեկման կարիք ունենք։ Ով հուզված է այդ թեմայով, թող ինքն ավելի շուտ գործողություններ անի։ Նպատակը ժողովրդին հանդիպելն է, նորից իրազեկելն է, տեղեկացնելն է, որ մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում՝ ո՛չ օրենքով, ո՛չ սահմանված կարգով, ո՛չ էլ բարոյական իմաստով։ Ոչ մի ինստիտուտ չի գործում, անկախ նրանից, այս շենքերում մարդիկ կան, թե՝ ոչ, այս շենքերը դատարկ են։ Փաստացի եթե նույնիսկ ստորագրած էլ չլիներ ու մենք այստեղ լինեինք նույն պահանջով ու հորդորով, արձագանքը նույնն էր լինելու»։

***

Նախագահի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը նշեց, թե ինչու են ուշացել․ «2 պարեկային խումբ կանգնեցրեցին մեր մեքենան, որով ես 6 ամսից ավել շրջում եմ, ստուգումներ անցկացնելու համար։ Ապօրինաբար ասացին, որ չեն կարողանում նույնականացնել։ Հիմա տարել են տուգանային հրապարակ։ Դրա համար էլ մենք քայլելով եկանք։ Դա ապօրինությո՞ւն է, թե՞ ոչ»։

***

«Աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որպես երևույթ, հակաօրինական ճանապարհով ստեղծված թուղթ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ դրա պարզ օրինակն է Կիրանցում տեղի ունեցածը․ «Կիրանցում, ՀՀ սահմանները գծելու իմաստով, ո՞ր աշխատանքային կանոնակարգով է տեղի ունեցել սահմանազատումը։ Ալիևը իր բերանով ասել է՝ ասեցինք, տվեցին։ Վերջ, հարցը այստեղ վերջանում է։ Էն մնացած բաները, որ խոսում են, սուտ են»։

***

«Ինչքան հակահայ է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում»,- նախագահականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգին։ «Էն ամեն ինչը, ինչ որ պիտի ծրագրավորված իրականացվի Նիկոլի աթոռը երաշխավորելու համար, նույն կերպ շարունակվում է իրականացվել։ Անզորության զգացողությունը սպանում է բոլորիս և յուրաքանչյուրիս, բայց հիասթափությունը այդ հարցի լուծումը չէ։ Միակ տարբերակը անդադար հիշեցնելն է իրենց պատասխանատվության մասին»,-նշեց պատգամավորը։

***

«Արցախի կորստի, հազարավոր զոհերի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այն կործանման ճանապարհի համար, որի մեջ դրել են Հայաստանը, դրան մասնակից ամեն պաշտոնյա պետք է դառնա հանրային պարսավանքի առարկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքար» շարժման աջակիցներից մեկը՝ զոհված զինծառյողի մայր Ալիսա Գևորգյանը։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժման աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ դատապարտելով ՀՀ նախագահ Վահագնի կողմից սահմանազատման կանոնակարգի վավերացման մասին փաստաթղթի ստորագրումը։

Դիտեք նաև՝

«Բայրամովը սրանց հստակ ասել է` մոռացեք էդ 31 բնակավայրի մասին, մենք ձեզ տալու ոչինչ չունենք: Այնինչ սրանք ասում էին, թե Կիրանցից, Ոսկեպարից կտանք, ուրիշ տեղից կստանանք:

Եվ հիմա սրանք գնում են հերթական հանցագործության, և արագ, մի քանի ժամ քննարկելով, կանոնակարգերի խախտումով, հաստատում են: Հանձնաժողովի քննարկման ժամանակ էս ՔՊ-ականները ոչ մի ծպտուն չեն հանել»,- նախագահի նստավայրի դիմաց ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը:

***

«Էս մարդը 2 բան ա արել իր պաշտոնավարման ժամանակ` դաշնամուր ա նվագել ու մեկ էլ գնացել է պանիխիդայի ժամանակ խայտառակ ա արել մեր ժողովդրին: Սելֆի էր անում մահացած թագուհու հետ: Հա, մեկ էլ Նիկոլի ազգադավ որոշումներն ա հաստատում»,- նախագահի նստավայրի մոտ ասաց Գառնիկ Դանիելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее