▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ոստիկանի հաղորդման՝ իր վերադասը թաքցրել է հանցագործության դեպքերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալ իրականացված ծառայողական քննության ընթացքում հայտնել է իր վերադասի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող իր վերադասին է  հանձնել  մորեղբոր  որդու  կողմից  գտած  30 հատ  «AK 74» ինքնաձիգի  փամփուշտներ  և 2 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակներ:

Բացի այդ, 2016թ. օգոստոսի 29-ին նույն պաշտոնատար անձին է հանձնել նախորդ օրը իր կողմից  Գեղարքունիքի մարզի  Մեծ Մասրիկ գյուղի գետից գտած թվով 250-ից ավել նռնակի պայթուցիչներ, համապատասխան ընթացք տալու համար, սակայն հետագայում տեղեկացել է, որ իր կողմից ռազմամթերքի ներկայացման 2  դեպքերին էլ օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее