shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել՝ հուլիսի 9-ին Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության և պահպանության բաժնի աշխատակիցները նկատել են, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում՝ թիվ 27 շենքի մոտ, մի խումբ երիտասարդներ են հավաքված:
Մոտենալով նրանց՝ ոստիկանները նկատել են, որ երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ կա: Վերջինիս տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ պարզվել է, որ այդ երիտասարդը Կոտայքի մարզի Քացախ գյուղի բնակիչ 29-ամյա Էդգար Կարապետյանն է, ում մոտ էլ հայտնաբերվել է ТТ տեսակի ատրճանակ՝ իր պահունակով՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Թիվ 27 շենքի բակիչները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նշված երիտասարդը վիճաբվանության վայր էր ժամանել ВАЗ 2121 մակնիշի ՊՆ 04 44 Մ համարանիշի ավտոմեքենայով և, ըստ տեղեկությունների, նա գեներալ Մարտին Կարապետյանի որդին է, իսկ ատրճանակը պատկանում է հորը:
Մանրամասներն այստեղ: