▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսքան ավիրե՞լ դպրոցը, էսքան անտեսե՞լ կրթությունը...»

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հանրային ռադիո»-ի պատրաստած «Վաճառվում է դպրոցի տնօրենի մրցույթում հաղթելու ծրագիր․ ի՞նչ արժե այդ «հաճույքը» կրթական ճգնաժամի ժամանակ» վերտառությամբ ռեպորտաժը։ Լրագրողը զրուցել է գումարի դիմաց դպրոցի զարգացման ծրագիր գրող ֆինանսիստ-իրավաբանի հետ, ով պնդում է, որ ընթացիկ տարում դրական եզրակացություն ստացած զարգացման ծրագրերի կեսի հեղինակն ինքն է։
Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով խնդրին, գրել է․ «Էսքան ավիրե՞լ դպրոցը, էսքան անտեսե՞լ կրթությունը...
Սարսափելի է, էլ ինչպե՞ս կարող ենք կոչել, եթե ոչ հովանավորչության լոլոյացրած տարբերակ:
Ի՞նչ եք հեքիաթ պատմում: Սա ձեր սրտի խամաճիկներին դպրոցներում տնօրեն կարգելու տարբերակ է, կասեք Ժաննա Անդրեասյան և Արաքսիա Սվաջյան, ձեր քայլերը ինչո՞վ է տարբերվում նախկին հովանավորչական ԽԾԲ տարբերակից: Հա, թե դուք դժվարանում եք, ես ասեմ, ավելի խորամանկ ու ավելի «անմեղ դեմքով» ձեր մարդկանց եք խցկում դպրոցներ ու իրական ճգնաժամը էդ անգրագիտության մեջ եք ստեղծում: Լավ, որքա՞ն կարելի է ոտնատակ տալ բոլոր ինստիտուտները:
Ձեր վերապատրաստվող 60 թեկնածուներն էլ պլագյատի հիմք են, էլ ի՞նչ ծրագիր ու լոլոներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее