▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էշի պես ես էլ էի այդտեղ...

Երբ այս նկարը քաջալերող տեքստի հետ դրեցի իմ էջում, ֆեյսբուքյան ընկերուհիներիցս մեկը գրեց՝

 
-Էշի պես ես էլ էի այդտեղ:

Ավելին, ութ-տաս տարի առաջ Հայաստանում չէիք գտնի մի մարդ, ով ասեր, թե մասնակցել է Արցախյան շարժման միտինգներին:

Ամենը հասկանալի է՝ մարդը երազում էր դրախտի մասին, բայց հայտնվեց դժոխքում, և ուրանալով իր անցյալը, այդպես ասես իրեն հանում է խաբվածների ցանկից:

Բայց կյանքը սիրում է համառներին, ովքեր չեն ընկճվում ու շարունակում են ձգտել դրախտին:

Մեր մեծերից Պատկանյանն ասում էր՝ Ի՞նչ է պատմությունը՝ ետևը նայել, առջևը տեսնել:

Ետ նայենք վրիպումները բացահայտելու համար ու հիմք ունենալով այն, որ մենք ահա այսպես համախմբվելու աստվածատուր շնորհ ունենք, ուրվագծենք այն քայլերը, որոնք մեզ տանելու են դեպի մեր երազանքի Երկիրը :

 

Հրապարակախոս Արծրուն Պեպանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее