Ախր ձեզ ով է տվել նման բարոյական ու մնացած բոլոր իրավունքները, որ քննարկեք անկախության հռչակագիրը։
Այս թեմաները զրուցարանների թեմա դարձնելը պատահական չի ընտրված, այն պարտադրված է ալիևների կողմից ու հանգեցնելու է սահմանդրության փոփոխության արարով, եթե հանրությունը հանդուրժի։
Ու ցավը նրանում է, որ նմանատիպ վտանգավոր երևույթներ արտահայտող մտքերը կորում են սափրվելու թեմաներով։
Ասեմ ավելին, ներկայացվելու է, որ արևմտյան պաշտոնյաներ են խորհուրդ տվել, որ նման փոփոխություն արվի, որին հակառակ՝ կրեմլից ասել են չանեք նման փոփոխություն, ու էս հիմար դիսկուրսը որոշ գործիչների աջակցությամբ կնետվի դաշտ, վերջում «կհաղթեն» կրեմլին, ու սահմանադրության փոփոխության (անկախության հռչակագիրը փոխելու) հանրաքվե կկազմակերպվի։
Էս ո՞ւր հասանք...
Դավիթ Ալաշկերտցի
Դավիթ Սանասարյան