▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ժողովուրդը մեղկ ա․․․Սա պետական ապարատի իմպոտենցիա ա»․ Հայկ Մկրտչյան

Բլոգեր Հայկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Էս վերջերս ավելի հաճախ եմ իմ տարիքակից ու ահավոր կայացած երիտասարդներից հիասթափության մտքեր լսում: Թանկացումներ, հարկային փոփոխություն, հայտարարագրել, պատերազմի սպառնալիք, տունտունիկ կառավարություն ու դեմոտիվացիա

(Հայաստանը ավելի թանկ ա, քան Իտալիան ու Իսպանիան, բայց ավելի գեշ՝ ամեն առումով)

Ու էն մարդիկ են, ովքեր իրոք լավ ապրում են, բավականին կայացած իրենց ոլորտներում ու որ իրանք են տենց խոսում, շշմում ես, ոնց ա էս ազգը դեռ ձգում, ոնց: Օգտվում են որ մարդիկ ապատիայի մեջ են, հոգնել են պայքարելուց ու գլխներին ինչ ասես բերում են

Էն խեղճ պոլիկլինիկայի գրանցված մաքրուհին կամ ամեն օր ծանր արկղեր քարշ տվող առաքիչը, էն կոպեկներ ստացող մարդիկ, լավ խի պետք ա էդ անտեր հայտարարագրումը անեն, խի՞:

Լավ էդ ինչ տոտալ իրականությունից կտրված լինել ա, որ չգիտակցես, մարդիկ չգիտեն օգտվել կայքերից, մարդիկ չպիտի հերթեր կանգնեն այդիի համար, մարդիկ չեն կարա էդ ֆայլը գրագետ լրացնեն, մարդիկ մեղկ են, հմտություններ չունեն:

Ոնց կարաս էդ 5000 դրամ տուգանքի հետևից գնաս, տենց եք հարկեր վերադարձնում: Էն շուվստրի հաշվապահներ ունեցող կազմակերպությունները, որ մի 100 այլ տարբերակ ունեն իրենց միլիոնները երբեք ցույց չտալու, իրանց բան չեն կարում անեն, ընգել են 5000 դրամներ հավաքելու հետևից

Էս լացելու ա, էս ժողովուրդը մեղկ ա, չի կարելի էլի: Անում անում եք, գոնե ներքևի սահմանաչափ դրեք,․․․ որ պատկերացնում եմ էդ խեղճացած մարդկանց որ հազար ծանոթ պետք ա ման գան, որ լրացնեն, փլվում եմ, լավ ոնց կարաս անջատած լինես էսքան, ոնց:

Սա պետական ապարատի իմպոտենցիա ա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее