▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ի՞նչ «շոու» են սարքում»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը լուսանկար է ներկայացրել տելեգրամյան ալիքում ու գրել է․ «Էս ի՞նչ «շոու» են սարքում, դեմը ընտրություններն ա, պետք ա մի բան անեն: Հեսա զոմբիները կասեն՝ մեր ՎԱՐՉԱՊԵՏԸ տեսեք ինչեր ա անում էէէ»։

Նշենք, որ Մարտի 1»-ի վերաբացած քրեական գործով դատական նիստին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Աժ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին՝ նախատեսած պահանջի սպառնալիքով արգելված այն հանցանքի կատարման համար, որ նա 2008-ին, հանդիսանալով ՀՀ ՊՆ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, ինչով էական վնաս է պատճառվել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու շահերին, պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չառջադրվեց, քանի որ նիստը հետաձգվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее