▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես երգում եմ, քաղաքականությամբ զբաղվելու բարոյական իրավունք չունեմ». Ռուբեն Մաթևոսյան

Բարոյական իրավունք չունեն եկեղեցու դեմ արշավներ սկսելու, Մայր Աթոռի բակում լրագրողի հետ զրույցում ասաց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը: «Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց շատ եմ սիրում երկիրը, պետականությունը, հային, Հայաստանն` առհասարակ: Ոչ մի երկրի բարեկեցիկ կյանք չեմ փոխի Հայաստանի հետ»,- ասաց նա:

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ հա՞շտ եք»,- հարցրեց լրագրողը:

«Ինձ չէ, որ պիտի տաք այդ հարցերը, ես դրան պատասխանելու բարոյական իրավունքը չունեմ: Ես ժողովրդի երգիչն եմ, աստված ինձ ստեղծել է, որ ես երգեմ ուղղակի քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, դրանով պիտի զբաղվի քաղաքագետը, բայց ոչ` արվեստագետը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее