▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս դուք չե՞ք գրել՝ պուտանկեքին տեսեք ինչ եմ անելու, ստեղ` տու-տու-տու-տու». Խամոյանը՝ Սիրունյանին

ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը, ում թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ԱԺ-ում ներկայացրեց դատական համակարգի վերաբերյալ իր տեսլականը։
«Երեսպաշտության այն մաստեր-կլասը, որ ցույց տվեցիք, մրցակցության չի դիմանում»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը․ «Դատավորի իմիջից եք խոսում, դատավորի՝ ձեր չափորոշիչներն եք ներկայացնում․․․ներողություն, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք, մենք Ալեքսանդր Սիրունյանին ենք լսո՞ւմ»,- հեգնեց Խամոյանը՝ մեջբերելով Սիրունյանի հայհոյախառն գրառումը։ «Սա դո՞ւք եք գրել»,- հարցրեց պատգամավորը։ «Կոնտեքստից անջատված նախադասություններ եք մեջբերում»,- պատասխանեց Սիրունյանը։
«Էս գրառման բազմակետեր ենթադրող բառերը չեմ կարող արտասանել։ Որևէ մեկը իրեն թույլ չի տա այդ բառերը արտասանել։ Ո՞նց եք պատրաստվում ձեր այս բարոյական նկարագրով ապահովել դատավորների նկատմամբ հարգանքը, դատավորների համար բարեվարքության կանոններ սահմանել։ Դուք լայն հանրությանը հայտնի եք որպես փողոցային ամենավերջին հայհոյանքներ հնչեցնող անձնավորություն, այդ թվում արցախցիների նկատմամբ»,- ասաց Խամոյանը՝ հորդորելով բացել ֆեյսբուքյան էջը, որպեսզի բոլորը տեսնեն, թե իշխող ուժը ում է ընտրելու ԲԴԽ անդամ։
Սիրունյանը կարճ պատասխանեց․ «Դուք արդյունքներից գոհ եք լինելու»։

***

«Բրավո, Ալեքսանդր Սիրունյանի կենսագրությունը նման առոգնությամբ ընթերցելու համար։ Բոլորս ճանաչում ենք Սիրունյանին, դուք էլ եք ճանաչում, ու նրան հատուկ որակներ չի հաղորդում ձեր այդ առոգանությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից ԲԴԽ անդամ Ալեքսանդր Սիրունյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո։ Նշենք, որ ընդդիմությունը դեմ է Սիրունյանի թեկնածությանը, քանի որ նա աչքի է ընկել Ֆեյսբուքում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածմամբ։
«Ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սույն անձնավորությանը բերելով և ներկայացնելով մեր դատին։ Իր քաղաքական «չեզոքությա՞մբ» է առաջնորդվել, դուք հայտնեցիք, որ սույն անձնավորությունը հանդիսանում է ՔՊ անդամ, թեպետ նշված է, որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական չեզոքությամբ օժտված լինի։ Գուցե բարոյական չափանիշնե՞րը, անբիծ հրապարակային գործունեությո՞ւնն է հանդիսացել չափորոշիչ, որ բերել, ներկայացրել եք մեր դատին»,- հարցերն ուղղելով Արթուր Հովհաննիսյանին՝ ասաց Ագնեսա Խամոյանը։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Սիրունյանի տարբեր գնահատականների վերաբերյալ հարցերն ուղղեն իրեն, որի բարոյական իրավունքը, ըստ Հովհաննիսյանի, ընդդիմադիրները չեն վաստակել։ Նա նաև հայտնեց, որ ընտրվելուց հետո Սիրունյանը ՔՊ կուսակցությունից դուրս է գալու։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատողություն արեց ԲԴԽ անդամի թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին՝ ՔՊ-ականներին հորդորելով չպաշտպանել վերջինիս թեկնածությունը․ «Քրեադատավարական օրենսգիրքը չգիտի, ուզում է գնալ ԲԴԽ։ Չգիտի, որ արդեն վաղուց Հայաստանում դատավորներին «հարգելի դատարան» չեն դիմում, այլ՝ «պատվարժան դատարան»»,- ասաց Մանուկյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ տրված եզրակացությունը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, չի կարող հրապարակել․ «Ձեր մասին այդ զեկուցը ոչ թե պետք է գար ԱԺ, այլ միանգամից գնար Գլխավոր դատախազություն։ Այնտեղ կա և՛ ատելության խոսք, և՛ կոռուպցիոն կասկածներ պարունակող գործունեություն, և՛ մասնագիտական գործունեության ոտնահարում»․- ասաց Մանուկյանը։
Սիրունյանն ասաց, որ վերոնշյալ զեկույցին ծանոթ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее