YerevanNews.am-ը գրում է. Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է երեք մարդ: Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում։ Իսկ 3-րդի մահվան մասին տեղեկացրեցին ավելի ուշ:
Պարզվեց, որ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է։
Տարբեր լրատվամիջոցներով, հեռուստաալիքներով հնչեցին բազմաթիվ վարկածներ՝ սպանության պատճառների հետ կապված:
Կայքը վերը նշված թեմաների հետ կապված զրուցել է քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ, ով դեռևս չէր հասցրել իր վերլուծությունը կատարել, բայց փաստել է, որ տարածված ամբողջ ինֆորմացիան բլեֆ է ու սուտ: Ամբողջ տարածված վարկածները անհիմն են ու հեռու իրականությունից:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում