2015 թ. սկզբներին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդումներ էին ստացվել Իջևան քաղաքի տարբեր վայրերում երկու կանանց պայուսակները հափշտակելու մասին:
Երկուսուկես տարի տևած աշխատանքները վերջապես օգոստոսի 17-ին պսակվեցին հաջողությամբ և նշված դեպքերով որպես կասկածյալ քննության հրավիրվեց 1993 թ. ծնված Գարիկ Գ.-ն:
Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ կողոպուտները կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
Երկուսուկես տարվա վաղեմության կողոպուտները բացահայտվեցին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet