▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երջանիկ եմ, որ մասնակիցն եմ լինում այս մեծ և աստվածահաճո գործի»․ Նազիկ Ավդալյան

ԱՄՆ-ում կայացած՝  Օրրան բարեգործական կազմակերպության բարեգործական ընթրիքի ընթացքում աճուրդի էր դրվել այն ծանրաքարը, որով երկար տարիներ մարզվել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Աճուրդի ժամանակ այն գնել են Հարրի և Ալվարդ Բարսեղյանները՝ նվիրաբերելով Օրրանին՝ 11 000$։

Նազիկ Ավդալյանն այս առիթով ինստագրամյան իր էջում գրել է․

«Հոկտեմբերի 27 ին ԱՄՆ-ում կայացավ Օրրան բարեգործական կազմակերպության տարեկան ճաշկերույթը, որի գլխավոր հյուրը պատիվ ունեի լինելու։ Աճուրդի դրվեց նաև այն ծանրաքարը, որով ես երկար տարիներ մարզվել եմ։ Աճուրդի ժամանակ այն գնեցին Հարրի և Ալվարդ Բարսեղյանները՝ նվիրաբերելով Օրրանին 11 000$։ Ուրախությամբ հյունկալվեցի նաև նրանց օջախ և ձեռք բերեցի լավ բարեկամներ։

Ես արդեն երկար տարիներ է այցելում եմ Օրրան, որը հիմնադրել են իմ շատ սիրելի Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանները։

Այնտեղ երեխաներին մատուցվում են տարբեր ծառայություններ, ստանում են մեծ սեր և հոգատարություն։ Իսկ ես պարզապես երջանիկ եմ, որ իմ փոքր ներդրումն եմ ունենում և մասնակիցն եմ լինում այս մեծ և աստվածահաճո գործի»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее