▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Երիտասարդական»-ի Tellcel-ը գումարները գանձել է, բայց մետրոյի կտրոն չի տրամադրել». Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ աշխարհը փորձում է հնարավորինս նվազեցնել թղթի օգտագործումը, մեզ մոտ մետրոյի բազմակի օգտագործման ժետոնները փոխարինվում են մեկանգամյա թղթե ուղևորատոմսերով։ Չհաշված ամենօրյա հերթերն ու անհարմարությունները, որոնք ստեղծում է Tellcel-ի (չ)մատուցած ծառայությունը՝ խրախուսվում է թղթի անիմաստ սպառումը։
Իմիջիայլոց, տեղեկացա, որ երեկ «Երիտասարդական» կայարանի Tellcel-ը գումարները գանձել է, բայց կտրոն չի տրամադրել քաղաքացիներին, և նրանք հավելյալ վճարում կատարելով՝ տոմսերը գնել են Մետրոպոլիտենի դրամարկղից։
Իսկ այս ընթացքում ովքեր և ինչքան հավելյալ գումար կդնեն իրենց գրպանները, թերևս կարելի է կռահել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее