30-ամյա երիտասարդը Լվովի երկրամասից ինքնասպան է եղել Սուրբ Վալենտինի օրը: Ինչպես հայտնում են տեղի ոստիկանությունից, երիտասարդը փորձել է կախվել, սակայն պարանը կտրվել է և նա, 5-րդ հարկից ներքև ընկնելով, մահացել է:
Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը եկել է իր սիրած աղջկա մոտ մի փունջ ծաղիկներով, որպեսզի նրան շնորհավորի Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ:
Տեղի իրավապահ մարմինները ներկայումս փորձում են պարզել ինքնասպանության պատճառները, դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Աղբյուրը` Գալաtv.am