Մայիսի 15-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (միջին տարիքի կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1975 թ. ծնված Մ. Խ.-նն անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, ինչի արդյունքում հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը:
Փրկարարները քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: