▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քր.օր-ի 344-րդ հոդվածի հատկանիշներով:

Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է վարորդական իրավունքից զրկված Սարգիս Եղիազարյանը, ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծում հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների համար, ապա բախվում Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Եղիազարյանն անգամ չէր իջել ավտոմեքենայից և հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում Mitsubishi-ի վարորդն ու ուղևորները:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее