▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխան ընկել է Աղստև գետը

Փետրվարի 13-ին, ժամը 14.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի շախմատի տան մոտակայքում երեխան ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Ասլանյան փողոցի թիվ 4 տան բնակիչ՝ 2002թ. ծնված Է. Խ.-ն ինքնակամ մտել էր գետը:

Հրշեջ-փրկարարները Է.Խ.-ին անվնաս դուրս են բերել գետից և տեղափոխել հրշեջ մաս (երեխան վնասվածքներ չի ստացել):

ՏԿԱԻՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее