Նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին որեւէ տեղեկատվություն հայտնելու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Բադալյանն է։
Ժամեր անց Ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Մեծարենցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Բադալյանի եւ նշված փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արսեն Գրիգորյանի միջեւ։ Վերջինս կասկածվում է Հ. Բադալյանին դանակահարելու մեջ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություներ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում