Երեկվա գողության, զենքով ու կացինով կատարված մահափորձի վերաբերյալ. Չախոյան
Երեկ իմ լայվի ժամանակ Տիգրան Ավինյանն ու Խորեն Գրիգորյանը եկեղեցում երևի աղթում էին, որ ես իմ երեկվա լայվի ժամանակ հայհոյանքներ հնչեցնեմ ինձ վրա հարձակվողների հասցեին ու հարվածեմ: Որովհետև նախորդ անգամ, երբ իմ հանդեպ կրկին մահափորձ էր տեղի ունեցել, մի հատ շինծու քրեական գործ է սկսվել»,- այսօր երեկոյան իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում երեկվա սկանդալային միջադեպի մասին մանրամասներ պատմելիս նշեց բլոգեր Արթուր Չախոյանը: Նա հիշեցրեց շուրջ մեկ տարի առաջ Հրազդանում տեղի ունեցած միջադեպը, երբ Հրազդանում պարեկները կրակել ու սպանել էին իրենց վրա կացնով հարձակված ենթադրյալ հանցագործին: «Այնինչ իմ վրա կացնով հարձակման դեպքի առիթով չկա ոչ մի ձերբակալված»,- նկատեց Չախոյանը: