▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ՝ ուշ գիշերին, ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թույլ չտալ ԲՀԿ-ին հաղթահարել անցողիկ շեմը

Նախօրեին՝ ուշ գիշերով, գաղտագողի, ծածուկ պայմաններով և հատելով օրինականության բոլոր սահմանները՝ ԿԸՀ-ն որոշում է կայացրել 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նշեց՝ շատ լավ հասկանում են, որ սա փորձ է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով թույլ չտալ ԲՀԿ-ի մուտքն Ազգային ժողով։

«Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական ազդեցություն և ներգործություն ընտրական գործընթացների վրա»,-ասաց Տոնոյանը։

Նա հավելեց, որ վերահաշվարկների արդյունքում բազմաթիվ ընտրատեղամասերոմ կուսակցությունը 2 անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը. «Երեկ՝ ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է՝ թույլ չտալ ԲՀԿ-ին հաղթահարել անցողիկ շեմը»։

***

«Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, որ թիրախավորելով ընդդիմության լիդերներին, նա թիրախավորում է ՀՀ 550 հազար քաղաքացու: Ըստ պաշտոնական տվյալների՝ հենց այդքան ձայն են հավաքել ընդդիմադիր առանցքային կուսակցությունները»,- ասուլիսի ժամանակ նշել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով՝ «այն, ինչ տեղի է ունենում, այլևս կապ չունի ընտրական գործընթացի հետ. դասական առումով ՀՀ-ում ձևավորվում է ավազակապետություն»:

***

«Եթե ընտրությունների արդյունքները կարելի է վերանայել, ապա ընտրություններն այլևս ընտրություն չեն». Արա Այվազյան

«Այս ընտրությունները հարց են բարձրացնում՝ ո՞վ է որոշում ապագա ԱԺ կազմը՝ ժողովուրդը, թե՞ պաշտոնյաները»,- հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարարը։
Նա հայտնեց, որ անհապաղ խորհրդակցություններ են մեկնարկում ընդդիմադիր ուժերի հետ՝ պաշտպանելու ոչ թե ԲՀԿ-ին, այլ ընտրելու իրավունքը։
info@asekose.am/095519696
Հասարակություն далее