▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեկ ձերբակալել են Կոնսերվատորիայի ուսանողուհիներից մի քանիսին»․ Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի գրառումը․ «Երեկ երեկոյան ձերբակալել են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողուհիներից մի քանի հոգու, նաև ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ անձնական զննություն են ենթարկել, այնուհետև նրանց տարել ոստիկանություն՝ զենք ունենալու կասկածանքով։
Եթե այսօրվա իշխանությունը թռուցիկներից ա տենց վախենում ու սենց հակադեմոկրատական քայլերի գնում, ուրեմն իրոք ձեր վիճակը լավ չի...»։

Դիտեք նաև՝

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատի ունենալով ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը։
Քանի որ Հովհաննեսն այս պահին գտնվում է ՁՊՎ-ում տեսակցությանս համար անհրաժեշտ է կատարել որոշ փաստաթղթային ձևակերպումներ և հիմա այդ ընթացքում եմ։
Տեղեկացնեմ, որ Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով։ Մոտակա ժամերին նախատեսվում են քննչական որոշ գործողություններ, որոնց մասնակցելուցս հետո կհայտնեմ լրացուցիչ ու հնարավորին սպառիչ տեղեկություններ»։

***

Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիների։ Նրանք են՝
1. Հայկ Նիկողոսյան
2. Աղվան Արշակյան
3. Վիգեն Ազատյան
4. Արա Մկրտչյան
5. Նիկոլայ Քոչարյան
6. Մուշեղ Նավասարդան
7. Հովհաննես Ավետիսյան
8. Միքայել Օհանյան
9. Արտեմ Խառատյան։

Ավելի վաղ փաստաբանները հայտնել էին, որ արդեն երկրորդ օրն է՝ ընդդիմադիր շարժման ակտիվիստներին իբրև զենք ունենալու կասկածանքով ապօրինաբար ձերբակալում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее