Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան, «էրեբունի» բժշկական կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել: ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանին պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հիվանդանոցի այցելուներից մեկին:
Այս մասին գրում է «Առաջի լրատվական»-ն ու նշում, որ իր տեղեկություններով «Էրեբունի» հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել 1968թ. ծնված մի տղամարդու, ով բուժզննման նպատակով մոր ուղեկցությամբ այցելել էր հիվանդանոց:
ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: