Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 10-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց Պողոտայի թիվ 100 Էլ. սյան դիմաց բախվել են «Օպել» մակնիշի՝ 03 UL 245 համարանիշի և ՎԱԶ 21-07 մակնիշի՝ S 56-99 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Երևան բժշկական կենտրոն են տեղափոխվել 27-ամյա Վեներա Բիդյանը, 27-ամյա Աննա Ղազարյանը և 21-ամյա Անահիտ Սահակյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՎԱԶ 21-07-ը վարել է 37-ամյա Հայկ Վարդանյանը, իսկ «Օպել»-ի վարորդը վթարից հետո, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ «Օպել»-ի վարորդին հայտնաբերելու համար: