▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վրաերթի են ենթարկվել ԱՄՆ 3 քաղաքացի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ գիշերը Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 3 հոգին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների վրաերթի ենթարկվածները Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են, և այս պահին հաջողվել է պարզել միայն նրանց անուն ազգանունը նրանք են՝ Լայամ Զայգերը, Զակ Գոլդարինը և Կամերոն Ջորջը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее