Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ՝ ժամը 14:40-ի սահմաններում հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Կայքը գրում է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի՝ 2-ամյա է. Շ-ի տատիկը՝ 54-ամյա Ա. Ս.-ն, երեխային օրորելու ժամանակ գրկից անզգուշաբար պատշգամբից գցել է: Աղբյուրի տեղեկություններով՝ տատիկը Չարենցավանից հյուր էր եկել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում;
Երևանում տատիկը անզգուշաբար երեխային գցել է 2-րդ հարկի պատշգամբից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet