Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Skoda մակնիշի 712 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 27-ամյա Ռուբեն Գուլգուլյանը իր վարած նշված ավտոմեքենայով Հրաչյա Քոչար 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի, որը տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։