Aysor.am-ը գրել է, որ այսօր Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում` վերգետնյա անցումի մոտ, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Մոտակա խանութների ու սրճարանների աշխատակիցներից բացի դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկաններն ու ԱԻՆ փրկարարները: Վերջիններս երկար սանդուղքներ էին իջացնում դեպի Գետառի հունը, որպեսզի փրկեն ներքևում հայտնված շանը, որի թաթերը կապված էին կպչուն ժապավենով:
Պարզվել է` շանը կերակրում են մոտակա սրճարաններից մեկի աշխատողները: Նրանց խոսքով` կենդանին հանգիստ է և երբեք անհանգստություն չի պատճառել ոչ անցորդներին, ոչ սրճարանի հաճախորդներին:
Ոչ ոք չի նկատել, թե ով է կապել շան թաթերն ու նրան նետել գետը:
Առավել մանրամասն՝ Aysor.am-ի տեսանյութում: