shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժամը 02։30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Սայաթ Նովա պողոտայում գործող «Այս» ակումբի մոտ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի ծառայողները նկատել են, որ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։
Ոստիկանության ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է՝ նրանք են՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 31-ամյա Սեյդ Ջաֆար Րավուսանի Սեյդալինին, 24-ամյա Մուշտաբա Շափորի Սաֆարաղշինին և 19-ամյա Հադի Հուսեյնի Մելխալինին, իսկ ծեծկռտուքի մասնակիցներից 32-ամյա Սահիդ Հեյդարյան և 41-ամյա Սարբոս Սալիղեն «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք այս ակումբի մոտ վիճաբանել են միմյանց հետ, որն հետո ավարտվել է ծեծկռտուքով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում