Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքնան բախվել է էլեկտրասյանն ու պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը և վիրավորները հարազատներ են: Մահացածը եղել է պապին, վիրավորներն էլ նրա տղան ու թոռը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում