Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա, որի մեջ՝ տղամարդու դի:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mazda մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Վազգեն Ղ.-ի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների՝ Վազգեն Ղ.-ն ինքնասպան է եղել:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբաժշկական:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում