Երեկ` մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով Երևանի 24-ամյա բնակիչ Դավիթ Թ.-ն:
Երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում:
Այս պահին էլ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա Վերակենդանացման բաժանմունքում է, ունի ուղեղի վնասում:
Դեպքի հանգամանքները պարզվում են: