pastinfo.am-ը գրում է. Մ.Խաչատրյանը և Դ.Ղազարյանը որպես մերսուհիներ 2014թ. դեկտեմբերի վերջին աշխատանքի են ընդունվել «Ջեմի» մերսման սրահում: Սրահի տնօրեն Արտյոմը, մեծ գումարներ աշխատելու խոստումով, առաջարկել է նրանց, բացի մերսումից, հաճախորդներին նաև սեռական բնույթի ծառայություններ մատուցել՝ գումարի կեսն իրեն տալու պայմանով: Ստանալով Մ.Խաչատրյանի և Դ.Ղազարյանի համաձայնությունը` տնօրենը նրանց այսպիսով ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, պարզվել է նաև, որ Մ.Խաչատրյանը և Դ.Ղազարյանը շուրջ մեկ ամիս նշված սրահում աշխատելով՝ Արտյոմի կողմից միջնորդած հաճախորդներին որոշակի գումարի դիմաց մատուցել են սեռական բնույթի ծառայություններ` տնօրենին փոխանցելով հաճախորդներից ստացված գումարի կեսը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում