Թարմացված․ Ալեքսանդրին ազատ արձակեցին, Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ կից հրապարակելով լուսանկար բլոգերի հետ։
Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է. «Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով: |
***
Հայտնել էինք, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքը ՀՀ տարածք»: Այս մասին սոցկայքերում գրել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Նրանք պահանջել են իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվել եմ։ Նրանք վերցրել եմ իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության կետերից մեկի դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, ինձ անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցությունը։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն հասկացել եմ «կալանավորել» բառը,-գրել էր Լապշինը:
AURORANEWS-ը գրում է, որ կայքին հաջողվել է կապ հաստատել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, ով ասել է, որ իրեն ձերբակալել են Բելառուսի պահանջով:
Ներկա պահին գտնվում է Զվարթնոց օդանավակայանի կից ոստիկանության բաժանմունքում: Նման իրավիճակ է մոտ 2 ժամից ավելի: Բոլոր փաստաթղթերը վերցրել են: Դեռ պարզ չէ թե ինչ հանգուցալուծում կլինի: Ալեքսանդր Լապշինը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ հաճախ է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի գործունեությունը քննադատում, հիմնական պատճառը դա է, նաեւ վստահ է, որ Բելառուսը կատարում է Ադրբեջանի պահանջը:
«Ես Լուկաշենկոյին հարկավոր չեմ, նա կատարում է Իլհամ Ալիեւի հրամանները»,- ասել է Լապշինը: