▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում «Իդեալ» խանութ-սրահի մոտ 30-ամյա վարորդը Mercedes- բախվել է պատին. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 18-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նար-Դոսի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E class» մակնիշի 34 FL 770 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 30-ամյա Պատվական Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Ռոստոմի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող չշահագործվող խանութի պատին. վառելիքի արտահոսք չկա, ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Փրկարարները վարորդ Պատվական Հ.-ին եւ ուղեւոր Հ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее