shamshyan.com-ին է դիմել Երևանի բնակիչ Սիրիահայ 40-ամյա Սոնա Քեշիշյանը: Նա պատմել է իր հետ կատարված դեպքի մասին:
Սոնան իր շան` Գրաֆի հետ զբոսնել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց և Պարույր Սեվակ փողոցների խաչմերուկի մոտ և հանկարծ շունը ցատկում է, բարձր բղավում, ձգվում և սատկում: Պարզվում է, որ նշված խաչմերուկի էլեկտրասյունների մոտ ձյան վրա շունը հոսանքահարվել է: Սոնան փորձել է շանը ձեռքով հետ պահել, սակայն նա էլ է հոսանքահարվում:
Սոնայի կարծիքով թերությունը վերացված չէ, միայն հոսանքն են անջատել և եթե նորից միացնեն ապա շատ հնարավոր է նշված հատվածով երեխաներ անցնեն և իրենք էլ կհոսանքահարվեն: Մենք գործ ունենք մեծ վտանգի հետ այսօր շունը սատկեց, վաղը կարող է մարդ մահանալ, իսկ ով պետք է պատասխան տա նշված թերության համար:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում