shamshyan.com-ի փոխանցմամբ`այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան 37 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Հ.-ն է, ով տեսողության խնդիրներ ուներ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում