▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երկու երեխաների մայրը ինքնասպան է եղել պարտքերի պատճառով

shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Էդգար Դանիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  հուլիսի 6-ին, Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում քաղաքացիներն ահազանգել են ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Սողոմոն Տարոնցի 1 հասցեում գտնվող «Կակաչ» հանրակացարանի շենքում իր բնակարանում հայտնաբերվել է միջանցքում կախված բնակարանատիրոջ՝ 35-ամյա Ա. Ո.-ի դին:

Նշված տանը հայտնաբերել են կնոջ դին և ցուցակներ, որով պարզվել , որ նա ունի կուտակված պարտքեր, որոնք չի կարողացել մարել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա:

 

Մանրամասներն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее