Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում BMW-X 6 մակնիշի 01 GM 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված քարշակ ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, նրա 2 ուղևորները նույնպես աղջիկներ են եղել:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում