shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ 56-ամյա Սամվել Ղարիբյանը. վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վրաերթից հետո Ս. Ղարիբյանը Գ. Հայրապետյանին թողնում է անօգնական և հեռանում դեպքի վայրից: Օրեր անց Գ. Հայրապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահանում է:
Ս. Ղարիբյանը հանրությանը հայտնի է «Դժվար ապրուստ» և մի քանի այլ սիրված հեռուստասերիալներում նկարահանված դերերով, իսկ նրա եղբայրը հայտնի գործարար Մանվել Ղարիբյանն է, ով զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ:
Մյուս եղբայրը՝ Էլիտ Շանթ ընկերության սեփականատերերից է: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford Transit-ը հաշվառված է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ Ս. Ղարիբյանի դատապաշտպանն է ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում