shamshyan.com-ը գրում է, որ այսօր`ժամը 04:20-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի բակում մի քաղաքացու ծեծի են ենթարկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ծեծի ենթարկվածը ԱՄՆ քաղաքացի 30-ամյա Գռանտ Ֆրիմենին է:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում նշված հասցեում Երևան քաղաքի Սևաքարեցի Սաքոյի փողոցի բնակիչ 30-ամյա Վարդգես Ասլանյանը և նրա կինը ՝ ԱՄՆ քաղաքացի 33-ամյա Լեսլի Դիասը, ով հաշվառված է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սան Անտոնիոն քաղաքի Իգլբռոկ փողոցի 15 215-րդ տանը, վիճաբանել են Գ. Ֆրիմենինի հետ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև վերցրել են նրա ընկերուհու տանը գտնվող իր իրերը և չեն վերադարձնում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում