Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարն Աճառյան փողոցում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։