Shamshyan.com-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Ժամը 19։40-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 3-րդ շենքի բնակիչ, 15-ամյա Արթուր Բադալյանը իր վարած BMW X5 մակնիշի 88 TՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արսեն Ավետիսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Բադալյանը վրաերթից հետո BMW-ով բախվել է Դ. Մալյան փողոցի բնակիչ, 54-ամյա Սարգիս Գևորգյանին պատկանող, մայթեզրին կայանված Mercedes մակնիշի 34 QԼ 891 համարանիշի ավտոմեքենային։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում