Այսօր` մայիսի 4-ի գիշերը Կոմայգում դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել:
HayNews.am–ն է գրում այս մասին ու նշում, թե ականատեսները պատմել է, որ երկու անցորդներ ռեպլիկ են թողել, ինչից հետո մայթին կանգնած նույնասեռականների ու նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել:
Նույնասեռականները ծեծի են ենթարկել նրանց:
Պարեկային ոստիկանները նկատելով ծեծկռտուքը` մոտեցել են ու բոլորին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, որ հանգամանքերը պարզվում են: