▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի էլիտար շենքերից մեկում 49-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

 

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Ձորափի 40 շենքի 5-րդ հարկի միջանցքի պատշգամբի մոտ հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են տղամարդու դի՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Դեպքի վայր է ժամանել նաև դատական բժիշկը, ինչից հետո պարզ կլինի՝ տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 49 տարեկան էր և ըստ տեղեկությունների՝ նրա անուն-ազգանունն է Սամվել Ազիզյան, ով Ներքին գործերի նախկին աշխատակից է եղել և աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее