Երևանի օդում այսօր առավոտվանիցնկատելի ծուխն ու տարօրինակ հոտը կապված է երեկ գիշերվանից Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետ, որի մարումը առավոտյան 08.00-ի դրությամբ դեռ տրված չէր:
Դապքի վայրում երեկվանից աշխատում է տասից ավելի մարտական հաշվարկ:
Արտակարգ Իրավիճակների նախարարությունից Asekose.am-ին տեղեկացրին, որ միայն հրդեհի վերջնական մարումից հետո հնարավոր կլինի տեղեկատվություն տրամադրել ինչպես հրդեհի, այնպես էլ դրա պատճառով Երևանում տարածված տարօրինակ հոտի պատճառների ու վտանգավորության մասին:
Նշենք, որ Երևանի Կենտրոնի բնակիչներից ոմանք սկսել են բողոքել գլխացավից, որն, ըստ նրանց, առաջացել է օդում առկա ծխից ու հոտից: Այդ մասին ահազագել են Asekose.am-ին զանգահարած մեր ընթերցողները: