Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանցիների հաշվին քաղաքապետարանը 33 մլն դրամով (85․700$) Տիգրան Ավինյանին սպասարկելու համար էլեկտրական շարժիչով Mercedes-Benz EQE 500 է գնել, որ քաղաքապետը նոր մեքենայով ավելի հպարտ ընկնի դեսպանատների դռները՝ խնդրելու, որ մանկապարտեզների վերանորոգման ու ավտոբուսների ձեռքբերման համար փող տան»։ Հավելենք, որ ավելի վաղ այս և քաղաքապետարանում տեղի ունեցող նման այլ դեպքերի մասին տելեգրամյան իր ալիքում գրել էր ԴՕԿ կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանը․ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այս հղումով։ |
«Երևանցիների հաշվին՝ քաղաքապետարանը 33 մլն դրամով Ավինյանին սպասարկելու համար նոր ավտոմեքենա է գնել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet