▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Զոդ գնացքը հարվածել է չթույլատրված մասով երկաթգիծն անցնող քաղաքացուն, ով մահացել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.43-ին, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ օպերատիվ հերթապահից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի կամրջի տակ գնացքի տակ մարդ է ընկել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.25-ի սահմաններում, երկաթգծի 7-րդ կմ 4-րդ պիկետում՝ Գեղանիստ գյուղի հատվածում, Երևան-Զոդ գնացքի 55-ամյա մեքենավարը հարվածել է չթույլատրված վայրում երկաթգիծն անցնող, 1956 թ. ծնված Մնացական Սաֆարյանին, որը մահացել է:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее