▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է ծառերին. կան վիրավորներ

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին  «ՎԱԶ 2107» մակնիշի ВВ 87 0Р 34 (30-ամյա Պ. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 7մ) եւ հարվածել ծառերին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 02:30-ին՝ մեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտեցրել ավտոքարշակին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր՝ 27-ամյա Ա. Մ.-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее