Սեպտեմբերի 19-ին, ժամը 18:54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Քարիտակ» կոչվող ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ծառին և բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 119-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 81 AM 011 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին,մարվել՝ 19:18-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: